Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ցոլակյանի անձրևը Բալասանյանի ասֆալտին վնաս չէ

Ցոլակյանի անձրևը Բալասանյանի ասֆալտին վնաս չէ
20.04.2013 | 18:58

Օրերս մամուլն անդրադարձավ անձրևի տակ Գյումրու փողոցների ասֆալտապատմանը, ինչին հետևեց մարզպետի կարգադրությունը` «քանդել», բարենպաստ եղանակային պայմաններում աշխատանքներն իրականացնելու համար: Մինչ քաղաքապետ Սամվել Բալասանյանը շտապում էր նման աշխատանքներն անթույլատրելի համարել, նրա փոխքաղաքապետ փեսան` Ռուբեն Սանոյանը տեղական հեռուստաալիքով «երդվում» է. «Քաղաքապետը, փոխքաղաքապետերը, բոլոր բաժինների պատասխանատուներն ամեն մի փոսի վրա կանգնած հետևում ենք ասֆալտապատման աշխատանքներին»:
Քաղաքապետարանի մեկ այլ պաշտոնյա`բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանն էլ գերազանցում է վերադասին` հայտարարելով, որ «անձրևն էն անձրևը չէր, որի պատճառով ասֆալտապատումը պիտի դադարեցվեր»:
Սակայն փաստերը, լուսանկարները և նորանշանակ մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հրամանը այլ բանի մասին են վկայում: Նկատենք, որ մարզպետը հրահանգել էր քանդել այն ասֆալտը, որը «լցվել է ջրալի փոսերի մեջ»:
Ստացվում է` մարզպետն ու Գյումրու քաղաքապետը սկսել են իրար վատ հասկանալ, ավելին, Ցոլակյանի հրահանգը Բալասանյանի կամ նրա ստորադասների անպատասխանատվության մասին է խոսում:
Գյումրու մեր աղբյուրի փոխանցմամբ, տեղացիներին այս ամենն այլևս ոչ զարմացնում է, ոչ զայրացնում, քանի որ ասֆալտապատումը մշտապես «գործից չհասկացող», «ամեն փոսի վրա կանգնած» քաղաքապետարանի պաշտոնյաներն են իրականացրել: Այս ամենին, մեր աղբյուրի տեղեկացմամբ, գումարվում է նաև տարիներ շարունակ սևացրած ավազը ասֆալտի փոխարեն «սաղացնող» Չուբար Զարգարյանը, որը Բալասանյանի սանիկն է: «Զարգարյան և ընկերներ» ՍՊԸ-ի ղեկավար Զարգարյանն իր «ծառայությունների» դիմաց նաև պարգևատրվել է` քաղաքապետարանում զբաղեցնելով բնակկոմունալ բաժնի պետի տեղակալի պաշտոնը: «Գայլին գառ են պահ տվել»,-արդարացիորեն նկատում են գյումրեցիները:
Ասֆալտապատման այսպիսի «ոդիսականը» գյումրեցիների շրջանում մեկ այլ խոսակցության նյութ է տվել: Ինչպես կատակում են նրանք՝ Գյումրու «Ստալինգրադի ռմբակոծված փողոցներն» այս վիճակում են այն պատճառով, որ ձմռանը մեծ քանակությամբ աղ են շաղ տվել, որպեսզի գարնանը Բալասանյանը ցույց տա՝ Ղուկասյանի նորոգած անորակ ճանապարհները Էս չե՞ն:
Հավելենք, որ կառավարությունը Գյումրու փողոցների ասֆալտապատման համար պետբյուջեից տրամադրել է 300 մլն դրամ, որպեսզի Գյումրին, որը հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, պատշաճ տեսք ունենա:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3032

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ