Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Սիրիայում առևանգվել են քրիստոնյա հոգևորականներ

Սիրիայում առևանգվել են քրիստոնյա հոգևորականներ
23.04.2013 | 12:01

Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու, առևանգվել է քրիստոնեական եղեկեցու երկու եպիսկոպոս։ Վերջիններս հարևան երկրից վերադառնում էին Հալեպ։ Առևանգման մասին հաղորդել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է նաև ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկը։
Առևանգվածներից մեկը Հալեպում սիրիական ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Գրիգորիուս Յոհաննա Իբրահիմն է, մյուսը՝ հույն-ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Պավել Յազիգինը։
Մինչ հակամարտության մեկնարկը՝ 2 տարի առաջ, քրիստոնյաները կազմում էին մուսուլմանական այս երկրի բնակչության մոտ 10 տոկոսը։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով զոհվել է մոտ 70 հազար մարդ, ավելի քան մեկ միլիոնը դարձել են փախստական։

Դիտվել է՝ 1804

Մեկնաբանություններ