Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ՀՅԴ-ն «տեր կկանգնի» իր մանդատներին

ՀՅԴ-ն «տեր կկանգնի» իր մանդատներին
29.04.2013 | 17:34

ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը երկու օր առաջ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե ինչ-որ մարդկանց ամբիցիաների պատճառով նախընտրական շրջանում ընդդիմադիր ուժերը չմիավորվեցին: Նա հույս էր հայտնել, որ ընտրություններից հետո, հավանաբար, ընդդիմադիրները կմիավորվեն:
Վահան Հովհաննիսյանի կուսակից պատգամավոր Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ ում ամբիցիաները խանգարեցին ընդդիմադիր ուժերին միավորվել:
«Դաշնակցությունն արդեն չորս տարի է, ինչ ընդդիմություն է և միշտ էլ փորձել է միավորել ընդդիմադիր ուժերին: Մենաշնորհային, մոնոպոլացված իշխանության դեմ ընդդիմությունը պետք է հանդես գա միավորված դիրքերից: Ինչ-ինչ ամբիցիաների պատճառով չստացվեց այդ միավորումը, հույս ունենանք, որ այդ միավորումը տեղի կունենա ընտրություններից հետ»,- արձագանքեց Արծվիկ Մինասյանը:
Իսկ Երևանի ավագանու ընտրություններից հետո ՀՅԴ-ն «տեր կկանգնի՞» իր մանդատներին:
«Միանշանակ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2481

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ