Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Սիրիան հրթիռներն ուղղել է դեպի Իսրայել

Սիրիան հրթիռներն ուղղել է դեպի Իսրայել
06.05.2013 | 11:38

Ի պատասխան հրթիռային հարվածների՝ Սիրիան իր հրթիռներն ուղղել է Իսրայելի վրա։ Հրթիռների թիրախը ,բռնազավթած Պաղեստիննե է։ Հիշեցնենք, որ անցած գիշեր Իսրայելը մի քանի հրթիռ էր արձակել Դամասկոսի շրջանում գտնվող ռազմական հետազոտական բազայի վրա։ Զոհերի մասին հաղորդվում են հակասական տեղեկություններ. որոշ տվյալներով մոտ 300 զինվոր է զոհվել, մեկ այլ աղբյուրի համաձայն՝ մահացել է 4 մարդ, վիրավորվել՝ 70-ը։
Հարձակման հետ կապված՝ Սիրիայի նախարարների խորհուրդն արտակարգ նիստ է հրավիրել, որտեղ որոշում է ընդունվել Իսրայելի ագրեսիայի հետ կապված։ Փաստաթղթում ասվում է, որ այդ հարձակումը բացում է տարածաշրջանում ցանկացած վտանգի դռները։ Սիրիայում Իսրայելի օդային հարվածները համարում են պատերազմի մեկնարկ։ «Իսրայելական ագրեսիայի շարունակումը տարածաշրջանում սկիզբ է դնում լայնամասշտաբ պատերազմի։ Այս միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է Իսրայելի և Սիրայում ահաբեկչական խմբավորումների միջև կապը»,- ասված է Սիրիայի արտգործնախարարության հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 1422

Մեկնաբանություններ