Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կենդանիներին նվիրված լուսանկարների ցուցահանդես` Գրին Բին սրճարանում

Կենդանիներին նվիրված լուսանկարների ցուցահանդես` Գրին Բին սրճարանում
08.05.2013 | 18:03

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Գրին Բին սրճարանի հետ համատեղ, մայիսի 10-ից հունիսի 9-ը կազմակերպում է կենդանիներին նվիրված լուսանկարների ցուցահանդես-վաճառք, որից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Երևանի կենդանաբանական այգուն` կենդանիների խնդիրները հոգալու նպատակով:

Ցուցահանդեսի այցելուները կարող են ձեռք բերել կենդանիների լուսանկարները «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամի ձեռագործ կենդանիների հետ միասին` յուրաքանչյուրի համար նվիրաբերելով 15 000 ՀՀ դրամ: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 12-ին, ժամը` 11:00, Գրին Բին սրճարանում:

Դիտվել է՝ 6648

Մեկնաբանություններ