Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Կառլսենը հաղթեց առաջատարին

Կառլսենը հաղթեց առաջատարին
13.05.2013 | 21:53

Ստավանգերի միջազգայինի հինգերորդ տուրում Մագնուս Կառլսենին հաջողվեց վերջապես անել այն, ինչը նախորդ տուրերում անել չկարողացավ ոչ-ոք: Նորվեգացին սեւերով հաղթեց Սերգեյ Կարյակինին ու հնարավորինս ինտրիգ մտցրեց մրցաշարում: Արոնյանը ոչ-ոքի է խաղացել սպիտակ խաղաքարեր ունեցող Ռաջաբովի հետ: Հաշտությամբ են իրարից բաժանվել նաեւ Նակամուրա-Տոպալով, Սվիդլեր-Անանդ զույգերը: Առայժմ մեկ ընդհանուր հայտարարի չեն կարողանում գալ Համմերն ու Վանգը: Այսօրվա ոչ-ոքիից հետո Արոնյանը տեղափոխվեց չորրորդ հորիզոնական: Նա ունի 2,5 միավոր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ