Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Այոմիի ուղերձը երգը սիրելի չդարձրեց

Այոմիի ուղերձը երգը սիրելի չդարձրեց
19.05.2013 | 11:16

Շվեդիայի Մալմյո քաղաքում անցկացվող «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում հաղթեց Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթը` «Only Teardrops» երգով: Երկրորդ տեղը զբաղեցրեց Ադրբեջանը, երրորդը՝ Ուկրաինան: Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը 41 միավորով զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը:
Երգի հեղինակավոր այս մրցույթում այդպես էլ չի հաջողվում պարզել` հաղթում են երկրնե՞րը, թե՞ երգերը: Որքանո՞վ է այն հեղինակավոր: Որքանով` երգային: «Դորիանսը» գոնե մեզ համար շարունակում է մնալ լավագույնը, ինչը չես ասի ներկայացվող երգի մասին: Ոչ Այոմիի ուղերձը երգը սիրելի դարձրեց, ոչ էլ` առավել ևս Հրանուշ Հակոբյանի կոչը աշխարհասփյուռ հայությանը:
Հավելենք, որ Հայաստանը եվրատեսիլյան բեմում առաջին անգամ էր ներկայանում ռոք խմբով:
Առավելագույն` 12 միավոր մեր երկիրը չստացավ, 10 միավորի արժանացավ Վրաստանից, 8 միավորի` Բուլղարիայից, 7 միավորի` Ֆրանսիայից:
Հայաստանը 12 միավոր տվեց Ուկրաինային, 10 միավոր` Վրաստանին, 8 միավոր` Հունաստանին: Ռուսաստանը մեր երկրից ստացավ 7 միավոր:
Ռուսաստանը և Վրաստանը 12 միավոր տվեցին Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը` Ուկրաինային: Ռուսաստանը մեր երկրին տվեց 2 միավոր:

«Եվրատեսիլ 2014»-ը հյուրընկալելու իրավունքը նվաճեց Դանիան:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ