Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Պատժից խուսափել չի հաջողվի

Պատժից խուսափել չի հաջողվի
24.05.2013 | 12:24

Արքայական գավաթի եզրափակչի մասնակից մադրիդյան երկու ակումբների` «Ռեալի» ու «Աթլետիկոյի» դիմակայությունում մրցավարի հետ վիճելու համար կարմիր քարտ ստացած Ժոզե Մոուրինյոն որակազրկվել է երկու խաղով: Նույնպիսի ճակատագրի է արժանացել նաև հանրաճանաչ մյուս պորտուգալացին` Քրիշտիանու Ռոնալդուն, սակայն, քանի որ որակազրկումները տարածվում են գավաթային խաղերի վրա, երկուսն էլ կարող են մասնակցել առաջնության ավարտական երկու խաղերին: Տեղյակ եք, որ Մոուրինյոն ընթացիկ մրցաշրջանից հետո տեղափոխվում է «Չելսի», ինչը սակայն չի նշանակում, որ նա ազատվում է պատիժը կրելուց: Արձակված վճիռն ուժի մեջ է մնում նաև Անգլիայի պարագայում: Այնպես որ, գավաթային երկու խաղ «Չելսին» ստիպված կլինի անցկացնել առանց իր նոր ղեկակալի:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ