Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՄԱԿ-ը Սիրիայի իշխանություններին դատապարտող բանաձև է ընդունել

ՄԱԿ-ը Սիրիայի իշխանություններին դատապարտող բանաձև է ընդունել
29.05.2013 | 23:59

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով խորհուրդը ընդունել է բանաձև, որով քննադատում է սիրիական իշխանությանը, ինչպես նաև դատապարտում է արտասահմանցի քաղաքացիների մասնակցությունը կառավարական զորքերի մղած պայքարում։
Փաստաթղթի օգտին քվեարկել է խորհրդի անդամ 36 պետություն։ Դեմ էր միայն մեկ երկիր՝ Վենեսուելան, 8 անդամներ ձեռնպահ էին։
Բանաձևը պատրաստվել է ԱՄՆ-ի, Թուրքիայի և Քաթարի կողմից։ Ավելի վաղ փաստաթուղթը քննադատել էր Ռուսաստանը՝ անվանելով այն վտանգավոր։

Դիտվել է՝ 1277

Մեկնաբանություններ