Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Ապստամբների շտաբի պետը մեղադրում է «Հզբոլահին»

Ապստամբների շտաբի պետը մեղադրում է «Հզբոլահին»
30.05.2013 | 11:34

Սիրիայի Ազատ բանակի շտաբի պետ գեներալ Սելիմ Իդրիսը BBC-ին տված հարցազրույցում մեղադրել է Լիբանանի շիաների «Հզբոլահ» խմբավորմանը Սիրիա ներխուժելու համար։ Գեներալի խոսքով՝ շարժման ավելի քան 7000 գրոհային է մասնակցել Քուսեյր քաղաքի վրա հարձակմանը։ Ֆրանսիայի արտգործնախարարի տվայալներով, այդ թիվը մոտ 3-4 հազար է։
Իդրիսը, դիմելով արևմտյան երկրներին, ուղիղ եթերում ասել է. «Մենք կործանվում ենք, խնդրում եմ, եկեք և օգնեք մեզ»։ Նա նաև լրացուցիչ զենք է խնդրել քաղաքացիներին պաշտպանելու համար։ Գեներալն իր խոսքում ասել է, որ Սիրիայի կառավարական զորքերի կազմում կռվում են նաև իրանցի զինվորներ։

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ