Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

«Ս.Սարգսյանն էլ ավելի է խճճում հայկական փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ»

«Ս.Սարգսյանն էլ ավելի է խճճում հայկական փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ»
30.05.2013 | 15:53

«Ես բազում անգամ ասել եմ, որ Սերժ Սարգսյանի` մյուս երկրների հետ ամբողջական փոխհարաբերություններն ավարտվում է փող ուզելով Ասվում է` թե գազի գինը 30 տոկոսով սուբսիդավորվելու են, սակայն չի ասվում, թե որտեղից է լինելու: Ես կարծում եմ, որ այդ սուբսիդավորումը կրկին Ռուսաստանից են ցանկանում ստանալ: Որ երկրի հետ փոխհարաբերություններին նայենք, անպայման վերջում կտեսնենք, որ գալիս է վարկերի, հարկերի գործողություններով, որոնք կապված են ֆինանսական ռեսուրսների հետ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ: Նրա դիտարկմամբ` Սերժ Սարգսյանը խճճվել է այս իրավիճակում և էլ ավելի է խճճում հայկական փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ. «Խճճված պարանը այնքան է ձգվել, որ կտրվելու է»,-ասաց ՆԺԿ նախագահը, ում գնահատմամբ ՀՀ նախագահի քաղաքականության մեջ չկա կոնցեպտ, պատկերացումներ. նա բոլորի հետ փորձում է լավ հարաբերություններ ունենալ. «Չի ստացվելու բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալ: Երեկ Պուտինը վերջնականապես ասաց, որ որոշել են ստեղծել միություն: Սերժ Սարգսյանը ոչ մի ռեալ պատասխան չունի»:

Բանախոսի խոսքով, մեզ մոտ երբեք սոցիալական բունտ չի եղել, որի պատճառով էլ պետություն չենք ունեցել:Իսկ այս համընդհանուր վայնասունի մեջ լրջություն չպետք է փնտրել:
Պարոն Կարապետյանը կարծում է, որ պետք է ամեն ինչ համեմտաության մեջ նայել և ամենակարևորը չմտնել հիմար կայսրության մեջ. «Հայաստանը, նախըտրելով ԵՎ-ը, գնում է մի տեղ, որտեղ ծանր կացություն է: Ռուսաստանում էլ է ծանր կացություն, բայց այնտեղ գոնե մեզ համար հասկանալի են միտումները»,-նշեց նա:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ