Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
30.05.2013 | 23:53

...թե ԲՀԿ գործարար պատգամավորները մեծ «գաղթի» ու ճշտումների մեջ են: Նրանք նոն-ստոպ հանդիպում են ՀՀԿ-ական իրենց գործընկերներին` հասկանալու, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը, եթե ԲՀԿ «մուտիլովշչիկներին» իսկապես հաջողվի իրենց հախից գալ և ստիպել հրաժարվել ԲՀԿ-ից` կառավարության ծրագրին դեմ չքվեարկելու համար։ «Դարդ միք անիլ,- հանգստացնում են նրանց ՀՀԿ-ում,- որ հանելու լինեն, առաջինը Ծառուկյանին պտի հանեն, ինքն էլ չի քվեարկել, ինքը լավ էլ կանգնել էր մեր կողքին` Սարդարապատում»:

Դիտվել է՝ 2262

Մեկնաբանություններ