ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Մարդու իրավունքների պաշտպանը լռում է

Մարդու իրավունքների պաշտպանը լռում է
03.06.2013 | 16:57

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ նախօրեին տեղի ունեցած միջադեպը ցնցել է մեր հասարակության ակտիվ հատվածին:
Արդեն կան նաև ձերբակալվածներ, որոնցից մեկն էլ մարզպետի որդին է: Եվ մինչ Ֆեյսբուքյան տարբեր խմբեր հանդես են գալիս դատապարտող հայտարարություններով՝ պահանջելով Լիցկային ազատել մարզպետի պաշտոնից և ենթարկել պատասխանատվության, առանձին քաղաքական գործիչներ և իրավապաշտպաններ հնչեցնում են գնահատականներ կատարվածի վերաբերյալ, Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է լռություն պահպանել: Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը գրասենյակներ ունի մարզերում, այդ թվում՝ Սյունիքի մարզում:
Մարդու իրավունքների պաշտպանի կայքէջը լռում է, չկա ոչ մի տեղեկություն կատարվածի մասին: Երկու օր շարունակ հետևելով լրահոսին՝ չհանդիպեցինք ոչ մի տեղեկատվության, որտեղ արձագանք լիներ ՄԻՊ-ի մարզային աշխատակիցների գործունեության մասին: Հավանաբար սպանությունն այն դեպքը չէ, որ արժանանա հարգարժան Պաշտպանի ուշադրությանը:
Նման դեպքերում օմբուդսմենն ունի մեկ «զորեղ» փաստարկ՝ զբաղվում են նրանց խնդիրներով, ովքեր իրենց դիմում են: Եվ քանի որ մեր հասարակությունը Կարեն Անդրեասյանի գործուն ջանքերի շնորհիվ կա՛մ չգիտի, կա՛մ էլ մոռացել է ՄԻՊ-ի մասին, բնականաբար, հազվադեպ է պատահում, որ նա և իր աշխատակիցներն իրենց անցավ գլուխը ցավի տակ դնեն:
Իսկ իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ԶԼՄ-ներից մեկում ներկայացրել է իր դիտարկումը. «Սյունիքի մարզպետը անպատիժ է մնացել այն իմաստով, որ մինչև հիմա պաշտոնավարում է»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ