Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Նելսոն Մանդելայի վիճակը ծանր է

Նելսոն Մանդելայի վիճակը ծանր է
08.06.2013 | 22:58

Նելսոն Մանդելան շնչառական ուղիների վարակով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա վիճակը գնահատվում է որպես կայուն ծանր։ Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ, Նոբելյան մրցանակակիր Նելսոն Մանդելան մի քանի օր իրեն վատ է զգացել, սակայն երեկ գիշեր նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Այդ մասին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության գործող նախագահի մամուլի ծառայությունը։
Բժիշկները 94-ամյա Մանդելայի մոտ ախտորոշել են թոքային ինֆեկցիա։

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ