Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Քադիրովը Սիրիայի հակամարտությունը համարում է արևմտյան երկրների պատվեր

Քադիրովը Սիրիայի հակամարտությունը համարում է արևմտյան երկրների պատվեր
11.06.2013 | 12:16

Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Սիրիայի հակամարտությունն անվանել է արևմտյան երկրների հատուկ ծառայությունների պատվեր։ Երեկ նա անցկացրել է ընդլայնված նիստ՝ հոգևորականների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում Քադիրովը կոչ է արել ակտիվացնել բացատրական աշխատանքը և բացառել Չեչնիայի բնակիչների մասնակցությունն այդ իրադարձություններին։ Նա նշել է, որ Սիրիա են գնում հիմնականում Եվրոպայից անապահով ընտանիքների երեխաները, որոնք ունեն մի նպատակ՝ բռնություն և թալան։ Նա նաև ընդգծել է, որ Սիրիայում Մուհամեդի անունից հանդես եկող ընդդիմադիրներն ավերում են մզկիթները։

Դիտվել է՝ 1261

Մեկնաբանություններ