Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Սեյրան Սարոյանը, երևի, 20 հատից ավել «կշարեր»

Սեյրան Սարոյանը, երևի, 20 հատից ավել «կշարեր»
11.06.2013 | 15:42

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած միջադեպի մասին, որի արդյունքում սպանվեց Ավետիք Բուդաղյանը, այսօր լրագրողներին ասել է. «Իմ տան վրա գնալու դեպքում ավելի վատ բան կարամ անեմ»: Դեպքից հետո Լիցկան էլ գրեթե նույն ոճի պատասխան էր տվել. «Լավ ա, քնած եմ եղել, թե չէ մի 20 հատ շարելու էի գլխին»: Պատգամավորի ասածից հետևում է, որ առիթի դեպքում ինքը Լիցկայի ասած` 20 հատից ավելին «կշարեր»: Բայց Սարոյանի խոսքերից մի բան պարզ չէ` մարդուն սպանելուց վատ էլ ի՞նչ կարող է լինել: Դրանից էն կողմ արդեն սպանվածի ընտանիքի անվտանգությունն է: Հայաստանում, փաստորեն, հասարակության որոշ կատեգորիա ո´չ մարդկային լեզվին է տիրապետում, ո´չ էլ օրենք ասվածի հետ հաշվի նստում:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ