Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Պաղեստինի վարչապետը հետ է վերցրել հրաժարականի դիմումը

Պաղեստինի վարչապետը հետ է վերցրել հրաժարականի դիմումը
22.06.2013 | 13:25

Հինգշաբթի հրաժարականի դիմում ներկայացրած Պաղեստինի վարչապետ Ռամի Համդալան երկրի նախագահի հետ հանդիպումից հետո հետ է վերցրել իր դիմումը։ Այդ մասին հայտնել է պաղեստինյան կառավարության աղբյուրը։ Նոր կառավարությունը՝ Համդալայի ղեկավարությամբ, ձևավորվել էր հունիսի 6-ին։ Ամսվա սկզբին վարչապետը հայտարարել էր, որ նոր կաբինետը պետք է գործի մինչև օգոստոսի 14-ը, մինչև Մահմուդ Աբասի՝ Ֆաթխ շարժման կողմնակիցները և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները նոր ընտրությունների մասին պայմանավորվեն։

Դիտվել է՝ 1217

Մեկնաբանություններ