«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
25.06.2013 | 00:12

Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, վա՛յ ինձ այն օրը, որովհետև մոտ է Տիրոջ օրը. թշվառություն թշվառության վրա պիտի հասնի։ Ձեր աչքերի առաջ պակասեցին կերակուրները, ձեր Աստծու տնից` ուրախությունը և խնդությունը։ Խայտացին երինջներն իրենց մսուրներում, ապականվեցին գանձերը, տապալվեցին շտեմարանները, քանի որ ցորենը խորշակահար եղավ։ Ի՞նչ ամբարեմ նրանց մեջ։ Լացեցին նախիրների խմբերը, որովհետև նրանք արոտ չունեին, և ոչխարների հոտերը սատկեցին։


Հովելի մարգարեություն 1. 15-18

Դիտվել է՝ 3299

Մեկնաբանություններ