Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Եգիպտոսի ընդդիմությունը նախագահին 2 օր է տվել հեռանալու համար

Եգիպտոսի ընդդիմությունը նախագահին 2 օր է տվել հեռանալու համար
01.07.2013 | 11:36

Եգիպտոսի ընդդիմությունը երկրի նախագահ Մուհամեդ Մուրսիին երկու օր ժամանակ է տվել՝ հրաժարական տալու համար։ Ինչպես ասվում է ՙԱ-Թամարուդ՚ կոչվող երիտասարդական շարժման հայտարարության մեջ, ՙնախագահը մինչև երեքշաբթի ժամը 17.00 ժամանակ ունի, որպեսզի վայր դնի իր լիազորություններն ու հնարավորություն տա արտահերթ նախագահական ընտրությունների։ Հակառակ դեպքում մենք Եգիպտոսի ժողովրդին զանգվածային բողոքի ցույցերի և անհնազանդության կոչ կանենք՚,- ասված է երիտասար առաջնորդների տարածած հայտարարությունում։

Նրանք նաև նշում են, որ իրենց բողոքի ակցիաները կրում են խաղաղ բնույթ, և իրենք թույլ չեն տա, երկրում ծավալվի արյունահեղություն և քաղաքացիական պատերազմ։

Դիտվել է՝ 1288

Մեկնաբանություններ