Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Ոչ թե կիրակի, այլ` հինգշաբթի

Ոչ թե կիրակի, այլ` հինգշաբթի
02.07.2013 | 19:45

Վրաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին, նախօրեին թյուրիմացաբար էր հաղորդվել 27` ընտրությունների անցկացման օրը սխալ էր արտաբերվել: Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը հույս է հայտնել, որ նախագահական ընտրությունները կլինեն ազատ և արդար: «Ես ակնկալում եմ ազատ և արդար նախագահական ընտրություններ։ ԱՄՆ-ն և միջազգային հանրությունը կհետևեն գործընթացներին և ժողովրդավարության ճանապարհին Վրաստանի հետագա քայլերին»,-ասել է Նորլանդը: Դեսպանը հաղորդել է, որ ԱՄՆ-ը դիտորդներ կուղարկի ընտրություններին: Միխայիլ Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն այժմ պրայմերիզների միջոցով է ընտրում իր թեկնածուին, որ հայտնի կդառնա հուլիսի վերջին, վարչապետ Բիձինա Իվանիշվիլու «Վրացական երազանքի» թեկնածուն կրթության և գիտության նախարար Գեորգի Մարգվելաշվիլին է, Լեյբորիստական կուսակցությունն առաջադրել է Շալվա Նաթեկաշվիլուն, «Ժողովրդավարական շարժում-Միացյալ Վրաստան» կուսակցությունը` Նինո Բուրջանաձեին:

Դիտվել է՝ 1259

Մեկնաբանություններ