Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ականջալուր եղեք, երբ ձեզ առաջարկում են նոր հնարավորություններ

Ականջալուր եղեք, երբ ձեզ առաջարկում են նոր հնարավորություններ
04.07.2013 | 21:46

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը հաճախակի է հանդես գալիս հայտարարություններով ու գնահատականներով, որոնք վերաբերում են ՀՀ-ի արտաքին քաղաքական նախապատվություններին ու ներքին բարեփոխումների հնարավորությանը: Տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ի դեսպանն անընդհատ փորձում է հասկանալ Հայաստանի քաղաքական, տնտեսական կյանքի առանձնահատկություններն ու առաջարկում փոփոխությունների հասնելու ամերիկյան տարբերակը: Հաշտեցում, խաղաղություն, սահմանների բացում. ահա այն հիմնական շեշտադրումները, որոնք առաջարկում է Ջոն Հեֆերնը: ԱՄՆ-ի դեսպանի ուղերձներն առավել քան հստակ և թափանցիկ են: ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է ամեն ջանք գործադրեն հարաբերությունների բարելավման ու սահմանի բացման համար, այլապես նա Սերժ Սարգսյանի՝ այդ ուղղությամբ կատարված քայլերը չի համարի խիզախ ու համարձակ: Սրանով հանդերձ, ԱՄՆ-ի դեսպանը փորձում է հասկանալ՝ պաշտոնավարման երկրորդ ժամկետում Սերժ Սարգսյանը շարունակելո՞ւ է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված ջանքերը, գնալո՞ւ է բարեփոխումների:
Մի ուշագրավ հանգամանք. եթե դեռևս Երևանի ավագանու ընտրություններից առաջ Ջոն Հեֆերնը ուղերձներ էր հղել նաև հայաստանյան ընդդիմությանը, հորդորելով, որ լինեն ագրեսիվ, հաստատակամ, շատ աշխատեն՝ ընտրողների քվեն ստանալու համար, ապա դեսպանի այժմյան ուղերձները հասցեագրված են միայն իշխանություններին: Հավանաբար Երևանի ավագանու ընտրություններից հետո ԱՄՆ-ի դեսպանը համոզվել է, որ ընտրություններով Հայաստանում հնարավոր չէ հասնել իշխանափոխության, և որ ամեն մի ընտրությունից հետո ընդդիմադիր ուժերը դառնում են ավելի մարգինալ: Այս պարագայում ԱՄՆ-ն ստիպված իր խաղադրույքները դնում է ՀՀ իշխանությունների վրա՝ հիշեցնելով, որ Հայաստանն իր հայացքը պետք է ուղղի դեպի Արևմուտք: Իսկ Հայաստանն այսօր ունի՞ այդ ներուժը՝ դեպի Արևմուտք նայելու: Դա արդեն Հայաստանի խնդիրն է:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1503

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ