Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Վեց մեդալ

Վեց մեդալ
05.07.2013 | 14:44

Ինչպես տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կայքէջը, հունիսի 28-30-ը Բաթումում անցկացված սուսերամարտի պատանեկան մրցաշարին մասնակցել են նաեւ մեր հավաքականի ներկայացուցիչները:
Երկրորդ մրցանակներով են վերադարձել Էդուարդ Հովակիմյանը (խոցասուսեր, Նորագավթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոց), Էմմա Պողոսովան (խոցասուսեր, սուսերամարտի «Քեթրին» ակումբ), Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր, Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սուսերամարտի խումբ): Երրորդ տեղն են գրավել ճկասուսերակիրներ Էմիլ Դանիելյանը (Երեւանի Ալբերտ Գրիգորյանի անվան սուսերամարտի մարզադպրոց), Պարգեւ Ստեփանյանը (Գյումրիի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջ), Արփինե Աթոյանը (սուսերամարտի «Քեթրին» ակումբ):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ