Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Իլհամ Ալիևը Ռուստամ Իբրահիմբեկովի մասին

Իլհամ Ալիևը Ռուստամ Իբրահիմբեկովի մասին
06.07.2013 | 17:58

Համացանցում հայտնվել է սիրողական տեսանյութ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` օղու բաժակը ձեռքին, երկարաշունչ բաժակաճառ է ասում ի պատիվ Ռուստամ Իբրահիմբեկովի: «Տաս, անգամ քսան տարի առաջ, երբ դեռ անձամբ ծանոթ չէինք, ես արդեն իսկ հպարտանում էի, որ Ռուստամ Իբրահիմբեկովը նույնպիսի ադրբեջանցի է, ինչպիսին և ես եմ: Ռուստամ Իբրահիմբեկովը մեզնից մեկն է` նա պարզապես ավելին է տեսնում և հասկանում: Այդ ավելին տեսնելու հատկությունը, այդ տարբերությունն էլ հենց կոչվում է տաղանդ»,- ասում է Իլհամ Ալիևը: 10 տարի առաջ նա չգիտեր, որ Ռուստամ Իբրահիմբեկովի տաղանդը կհերիքի իրեն մրցակցելուն: Հիմա նա Օսկարակիր կինոռեժիսորին համարում է «ապազգային տարր, ում միակ նպատակը օտարերկրյա հովանավոր գտնելն ու նրա փեշից կախվելն է»:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1917

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ