Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Հայտնի է Եգիպտոսի խորհրդարանի ընտրության օրը

Հայտնի է Եգիպտոսի խորհրդարանի ընտրության օրը
09.07.2013 | 11:48

Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրն արձակել է հրաման, որով նշվում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամկետները։ Փաստաթղթի համաձայն՝ 15 օրվա ընթացքում պետք է ստեղծվի Սահմանադրական խորհուրդ, որը կզբաղվի երկրի գլխավոր օրենքի փոփոխությունների նախապատրաստմամբ։ Փոփոխությունները պետք է հաստատվեն հանրաքվեով, որն անհրաժեշտ է անցկացնել 4 ամսվա ընթացքում։ 2014թ. փետրվարին Եգիպտոսում նախատեսվում են խորհրդարանական ընտրություններ, և միայն դրանից հետո կհայտարարվի նախագահական ընտրությունների մասին։
ՙՄուսուլման եղբայրներ՚ շարժման ներկայացուցիչները դարձյալ կոչ են արել կողմնակիցներին դուրս գալ հանրահավաքների՝ աջակցելով արդեն պաշտոնանկ արված նախագահ Մուրսիին։

Դիտվել է՝ 1116

Մեկնաբանություններ