Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Դարձյալ ձերբակալություններ Թաքսիմում

Դարձյալ ձերբակալություններ Թաքսիմում
09.07.2013 | 11:52

Դարձյալ փակ է Ստամբուլի Թաքսիմ հրապարակը։ Այստեղ երեկ երեկոյան մի քանի հարյուր ցուցարարներ հետ են մղվել ջրցան մեքենաների և արցունքաբեր գազի միջոցով։ Իշխանությունները ձերբակալել են մոտ 80 ցուցարարի։
Երեկ հազարավոր մարդիկ հավաքվել էին Թաքսիմ հրապարակում: Երբ ցուցարարները փորձել են մտնել Գեզի զբոսայգի, որը շրջափակված է ոստիկանության կողմից, բախումներ են սկսվել: 13 թուրք լրագրող վնասվածքներ է ստացել:

Դիտվել է՝ 1212

Մեկնաբանություններ