Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Վարչապետի նոր թեկնածու Եգիպտոսում

Վարչապետի նոր թեկնածու Եգիպտոսում
09.07.2013 | 17:02

Հուլիսի 8-ի գիշերային բախումից հետո Մոհամեդ Էլ Բարադեյը հրաժարվել է վարչապետի հավակնություններից: Եգիպտոսի սալաֆիտական շարժման քաղաքական թևը` Ան-Նուր կուսակցությունը, վարչապետի թեկնածու է առաջադրել ֆինանսների նախկին նախարար Սամիր Ռադվանին: Ան-Նուրի ներկայացուցիչ Նադիր Բակարը ասել է. «Մենք առաջարկեցինք Սամիր Ռադվանի թեկնածությունը, նա ուժեղ տնտեսագետ է և տեխնոկրատ նախարարարական աշխատանքի մեծ փորձով»: Ապագա ժամանակավոր կառավարության, որը անցումային շրջանում վարելու է գործերը, անդամների ընտրությունը սկսվել է մեկ շաբաթ առաջ: Անցումային նախագահ Ադլի Մանսուրը դժվարանում է թեկնածուների միջև ընտրություն կատարել:

Դիտվել է՝ 1052

Մեկնաբանություններ