Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Եգիպտոսի ընդդիմությունը չի ընդունում նախագահի ընդունած դեկլարացիան

Եգիպտոսի ընդդիմությունը չի ընդունում նախագահի ընդունած դեկլարացիան
10.07.2013 | 11:09

Եգիպտական ընդդիմությունը հավանություն չի տվել ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրի Սահմանադրական դեկլարացիային։ Փաստաթուղթը ենթադրում է Սահմանադրական անսամբլեայի ստեղծում՝ երկու շաբաթվա ընթացքում երկրի մայր օրենքում փոփոխություններ կատարելու, այնուհետև՝ 6 ամիս անց, խորհրադարանական ընտրություններ անցկացնելու համար։

Եգիպտոսի խոշորագույն ընդդիմադիր քաղաքական ուժը համարվում է Ազգային փրկության ճակատը, որը համախմբում է մի քանի լիբերալ-դեմոկրատական ուժերի, որոնց ղեկավարում են Արաբական երկրների լիգայի նախկին ղեկավար Ամր Մուսան և ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մոհամեդ Բարադեյը։ Ընդդիմադիրները նշում են, որ փաստաթղթում անհրաժեշտ են փոփոխություններ։

Դիտվել է՝ 1186

Մեկնաբանություններ