Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

ԱՄՆ-ն ռազմանավեր է ուղարկում Եգիպտոսի ափեր

ԱՄՆ-ն ռազմանավեր է ուղարկում Եգիպտոսի ափեր
12.07.2013 | 12:53

Ամերիկյան երկու ռազմական նավ է ուղղվել դեպի Եգիպտոսի ափեր։ Այդ մասին երեկ հայտնել է ծովային նավատորմի կորպուսի հրամանատար, գեներալ Ջեյմս Ամոսը։ ՙԵգիպտոսը թաղված է ճգնաժամի մեջ։ Երբ նման բաներ են տեղի ունենում, մենք պետք է ձեռնարկենք որոշակի քայլեր՝ իրավիճակը վերահսկելու համար՚,- ասել է Ամոսը։ Սակայն նա չի հստակեցրել, թե ինչ ծրագրեր է նախատեսել ԱՄՆ-ն։ Նավերի մոտեցումն ափերին կհեշտացնի ուղղաթիռների և այլ տեխնիկայի օգտագործումը, եթե դրա անհրաժեշտությունը լինի։

Դիտվել է՝ 1533

Մեկնաբանություններ