Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Էստոնիան իր քաղաքացիներին կոչ է անում Ադրբեջան չայցելել

Էստոնիան իր քաղաքացիներին կոչ է անում Ադրբեջան չայցելել
12.07.2013 | 12:58

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ Ադրբեջան այցեր կատարելուց՝ այդ երկրում հնարավոր ահաբեկչությունների պատճառով: Հայտարարության մեջ խորհուրդ է տրվում նաև ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելություններից։

Ադրբեջանում չի գործում Էստոնիայի դեսպանատուն կամ հյուպատոսություն: Հյուպատոսային օգնություն ստանալու համար Էստոնիայի քաղաքացիները դիմում են Բաքվում Լատվիայի դեսպանատուն կամ Եվրամիության ներկայացուցչություն։

Դիտվել է՝ 1298

Մեկնաբանություններ