Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Նո՞ր տնտեսական ՆԱՏՕ, թե՞ առայժմ տարաձայնությունների արձանագրում

Նո՞ր տնտեսական ՆԱՏՕ, թե՞ առայժմ տարաձայնությունների արձանագրում
13.07.2013 | 17:59

Վաշինգտումում ընթանում են ԱՄՆ-ի և Եվրամիության միջև ազատ առևտրի տրանսատլանտյան գոտու ստեղծման շուրջ բանակցությունները: Քաղաքական գործիչները համարում են, որ այս նախագիծը պատմության մեջ ամենամեծ երկկողմ համաձայնությունը կդառնա: Արդեն 10-15 տարի միջպետական ու միջտարածաշրջանային տնտեսական ալյանսները ավանդական են դառնում: Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրները 300 նման համաձայնություններ են կնքել, բայց առևտրի տրանսատլանտյան գոտու ստեղծման համարժեք ոչինչ չի եղել: Հաջողության դեպքում ԵՄ-ի տարեկան եկամուտը կավելանա 150 միլիարդ դոլարով, ԱՄՆ-ինը` 120 միլիարդ դոլարով: Այնուհանդերձ, բանակցությունները կարող են տարիներ տևել. երկներից ամեն մեկն ունի տնտեսության զգայուն ճյուղեր, որտեղ արտասահմանյան մրցակցությունը խոչընդոտելու է ազգային արտադրության զարգացմանը: Տարաձայնությունները վերաբերում են ոչ միայն մաքսադրույքների կարգավորմանը, կան ֆիտոսանիտարային վերահսկողության, ԱՄՆ-ում և ԵՄ-ում տեխնիկական կարգավորման ու ստանդարտների տարբերությունների խնդիրները: Փորձագետները հիշեցնում են, որ ամերիկյան սոյայի ու եգիպտացորենի 90 տոկոսը գենամոդիֆիկացված է, իսկ ԵՄ-ում արգելք է գործում նման մթերքների վրա և Բրյուսելը բնավ մտադիր չէ արգելքը վերացնել: Որոշ փորձագետներ էլ գտնում են, որ ազատ առևտրի գոտին հիմա կնպաստի ճգնաժամի տարածմանը: Առավել հավանական է, որ բանակցությունների այս փուլը կավարտվի համաձայնագրերի ստորագրումով այն ոլորտներում, որտեղ կողմերը տարաձայնություններ չունեն, չի բացառվում և լիարժեք առևտրական միության ստեղծումը, որ քաղաքականացված փորձագետներն արդեն անվանակոչել են «տնտեսական ՆԱՏՕ»` զգուշացնելով, որ նոր միությունը նոր խաղի կանոններ կպարտադրի համաշխարհային առևտրի մյուս մասնակիցներին:

Դիտվել է՝ 1189

Մեկնաբանություններ