Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ադրբեջանում կարծում են, որ աշխարհն Աուրելիա Գրիգորիուին չի հասկանում

Ադրբեջանում կարծում են, որ աշխարհն Աուրելիա Գրիգորիուին չի հասկանում
14.07.2013 | 13:00

Մեկնաբանելով Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի վրա ճնշումները՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը ափսոսանք է հայտնել, որ համաշխարհային քաղաքականության մեջ որոշ դեպքերում ՙանարդար մոտեցում է կիրառվում՚: ՙՑավոք, գերտերությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները հաճախ արդարացի դիրքորոշում չեն ցուցաբերում աշխարհում ընթացող գործընթացների շուրջ: Մի կողմից խոսում են խոսքի ազատության մասին, մյուս կողմից չեն ուզում օբյեկտիվ կարծիք հայտնել Հայաստանում տեղի ունեցած դեպքի մասին՚,- ասում է Նովրուզ Մամեդովը:

Նա նաև տարակուսանք է հայտնել, որ Մոլդովայի օրենսդիր մարմնի ղեկավար Իգոր Կորմանն է դատապարտել Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունը։

Մամեդովը զարմանալի և տարօրինակ է համարել, որ հենց Մոլդովայում են քննադատում մոլդովացի փաստաբանին։

Դիտվել է՝ 1005

Մեկնաբանություններ