Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Մուհամեդ Մուրսիի ճակատագիրը` քաղաքականության կենտրոնում

Մուհամեդ Մուրսիի ճակատագիրը` քաղաքականության կենտրոնում
14.07.2013 | 16:12

ԱՄՆ-ը Եգիպտոսի զինվորականներին հորդորել է ազատ արձակել պաշտոնանկված նախագահ Մուհամեդ Մուրսիին, որ զինվորականների հավաստիացմամբ Հանրապետական գվարդիայի զորամասի Կահիրեի շտաբում է: Ավելի վաղ Մուրսիին ազատ արձակելու կոչ էր արել Գերմանիան: Եգիպտոսի դատախազությունը մտադիր է Մուրսիի դեմ քրեական հետապնդում սկսել: Դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ Մուրսիից բացի հետաքննություն կվարվի «Մուսուլման եղբայրների» 8 անդամների նկատմամբ, այդ թվում կազմակերպության առաջնորդ Մուհամեդ Բադիայի: Մուրսիի կողմնակիցները չեն դադարեցնում բողոքի ակցիաները` նրանք ուզում են Մուրսիին վերադարձնել նախագահի պաշտոնը:

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ