Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Թուրքիայում չեն հանդարտվում

Թուրքիայում չեն հանդարտվում
14.07.2013 | 21:33

Ցուցարարներն Անկարայում պահանջում են կառավարության հրաժարականը։ Երեկ ուշ երեկոյան հերթական բախումն է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջև։ Հանրահավաքի մասնակցել է շուրջ 1000 մարդ, ովքեր վանկարկում էին հակաիշխանական կարգախոսներ, ոստիկանների ուղղությամբ քարեր նետում։ Ոստիկանությունը պատասխանել է ջրցան մեքենաներով և արցունքաբեր գազով։
Թուրքիայում արդեն 1,5 ամիս է, ինչ շարունակվում են հանրահավաքները։ Ցույցների ընթացքում 5 մարդ է մահացել։ Ցուցարարները ոստիկանությանը մեղադրում են խիստ դաժան վերաբերմունքի համար։

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ