Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Խարխուլ խրճիթում միայնակ բնակվող հաշմանդամը երազում է վաճառել իր քանդակները (տեսանյութ)

Խարխուլ խրճիթում միայնակ բնակվող հաշմանդամը երազում է վաճառել իր քանդակները (տեսանյութ)
15.07.2013 | 13:05

Գյումրու կենտրոնական թաղամասերից մեկում, վթարային ու կիսաքանդ տանը, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Վարդան Երանոսյանը, ծնողների մահից հետո, ապրում է միայնակ: Վարդանի սիրելի զբաղմունքը քանդակագործությունն է: Թեև նրան այդպես էլ չի հաջողվում իրականացնել իր երազանքը`այն է վաճառել իր աշխատանքները, սակայն չի հուսահատվում ու շարունակում է քանդակել: Նրա կիսաքանդ տունը այնքան խոնավ է, որ անգամ հեռուստացույցն է շարքից դուրս եկել և նա աշխարհի անցուդարձին հետևում է միայն ռադիո լսելով:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութը հաշմանդամություն ունեցող միայնակ գյումրեցի երիտասարդի դժվար ապրելակերպի մասին Է:

Տեսանյութ

Խարխուլ խրճիթում միայնակ բնակվող հաշմանդամը երազում է վաճառել իր քանդակները (տեսանյութը՝ shirakcentre-ի)
Դիտվել է՝ 4270

Մեկնաբանություններ