Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Վենեսուելայի նախագահն ամուսնացել է

Վենեսուելայի նախագահն ամուսնացել է
17.07.2013 | 11:31

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամուսնացել է իր քաղաքացիական կնոջ՝ Սիլիյա Ֆլորեսի հետ։ Այդ մասին հայտարարվել է նախագահական նստավայրում` նահանգապետների հետ հանդիպման ընթացքում։ Հանդիպումը հեռարձակվել է տեղի հեռուստատեսությամբ։

ՙՍահմանադրության և օրենքների համաձայն՝ ես և Սիլիյան օրինականացրել ենք մեր հարաբերությունները՚,- ասել է երկրի ղեկավարը։ Մադուրոյի խոսքով՝ հարսանիքն անցկացվել է ընտանեկան նեղ շրջապատում՝ նորապսակների երեխաների և թոռների ներկայությամբ։ Սիլիյան փաստաբան է, ընտրվել է խորհրդարանի խոսնակ և այդ պաշտոնում մնացել մինչև 2011 թվականը, որից հետո զբաղեցրել է երկրի գլխավոր դատախազի պաշտոնը։

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ