Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Անցկացվում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ

Անցկացվում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ
17.07.2013 | 11:32

Հունիսի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի Գարահեյբեթ ուսումնական կենտրոնում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։

Զինված ուժերի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Էյվազ Ջաֆարովը, ելույթ ունենալով զորավարժությունների բացման արարողությանը, նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Նա ընդգծել է երկու երկրների միջև բարձր մակարդակով անցկացվող Ռազմավարական համագործակցության խորհրդի նիստերի դերը. «Առաջին անգամ անցկացվող լայնածավալ համատեղ զորավարժությունները բարձր մակարդակով ընդունված որոշումների արդյունքն են»:

Դիտվել է՝ 1163

Մեկնաբանություններ