Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Սիրիայի հարևան երկրները փակում են սահմանը սիրիացի փախստականների համար

Սիրիայի հարևան երկրները փակում են սահմանը սիրիացի փախստականների համար
17.07.2013 | 11:34

Սիրիայի հարևան երկրները սահմանափակում են սիրիացի փախստականների մուտքն իրենց երկրներ։ Այս փաստն անհանգստացնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշին։ Այդ մասին նա հայտնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին Ժնևում կայացած հեռուստաժողովի ընթացքում։ Նա կոչ է արել այդ երկրներին չփակել սահմանները։ Գուտերեշը նշել է, որ Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում, Իրաքում և Եգիպտոսում ապաստան գտած սիրիացիների թիվը հասնում է 1 միլիոն 800 հազարի։

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ