ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Ջոզեֆ Բայդենը դեմ չէ դառնալ ԱՄՆ նախագահ

Ջոզեֆ Բայդենը դեմ չէ դառնալ ԱՄՆ նախագահ
19.07.2013 | 19:56

ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը չի բացառել իր հնարավոր մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին, որը տեղի կունենա Ամերիկայում 2016 թ.: «Ես կարող եմ մահանալ երջանիկ, երբեք էլ Միացյալ Նահանգների նախագահ չդարձած, բայց դա չի նշանակում, որ ես չեմ առաջադրվելու այդ ընտրություններում», - ասել է նա հինգշաբթի GQ-ին տված հարցազրույցում:

70-ամյա քաղաքական գործիչը ընդգծել է, որ իր որոշումը` մասնակցելու ընտրություններին, կախված կլինի մի քանի գործոններից, այդ թվում` առողջությունից, որովհետև առջևում դեռ երկու տարի կա. «Այս նպատակի համար առաջին հերթին պետք է համոզված լինել` կլինե՞մ արդյոք այսքան էներգիայով, ինչպես այժմ...երկրորդ`կհամարե՞մ ինձ լավագույն թեկնածու, որպեսզի կարողանամ գնդակը նշանակետին հարվածել:Եվ իհարկե, կարևոր է նաև այն, թե որտեղ կլինեմ ես այդ ժամանակաընթացքում»,- ասել է փոխնախագահը:

Ընդ որում, ԱՄՆ-ի մամուլն ու վերլուծաբանները կարծում են, որ Բայդենի այդ մտադրությունը` կապված նախագահական ընտրությունների հետ, մեծամասամբ կախված կլինի նախկին առաջին տիկին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնի որոշումից, որը համարվում է 2016 թ նախագահական ընտրությունների ֆավորիտ և գտնվում է ժողովրդավարական ընտրությունների

գագաթնակետին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

Դիտվել է՝ 1062

Մեկնաբանություններ