Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Գրիգորի Կարասինը վստահեցնում է

Գրիգորի Կարասինը վստահեցնում է
20.07.2013 | 11:43

Մոսկվան եւ Երեւանն անհանգստացած են Մերձմոսկվայում տեղի ունեցած ողբերգության վրա սպեկուլյացիաներ անելու փորձերից, որոնք միտված հայ-ռուսական բարեկամության ոգուն հակասող տրամադրություններ հրահրելուն` հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ նախագահի տեղակալ Գրիգորի Կարասինը ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանի հետ հանդիպումից հետո: Նա ասել է, որ վթարի գործով, որին զոհ է դարձել 18 մարդ, բազմակողմ, օբյեկտիվ հետաքննություն է անցկացվելու՝ պահպանելով մեղադրյալի օրինական իրավունքները:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ