Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

ԱՄՆ-ում հայտարարվել են Սիրիայի դեմ հարձակման սցենարները

ԱՄՆ-ում հայտարարվել են Սիրիայի դեմ հարձակման սցենարները
23.07.2013 | 11:27

ԱՄՆ շտաբների ղեկավարների միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Մարտին Դեմպսին կոնգրեսականներին ուղղված բաց նամակում շարադրել է Սիրիայի դեմ ռազմական ուժ գործադրելու բոլոր հնարավոր տարբերակները։ Դեմպսիի խոսքով՝ եթե նախագահ Բարաք Օբաման տա համապատասխան հրահանգ, ԱՄՆ զինված ուժերը կարող են խորհրդակցություններ և վերապատրաստման միջոցառումներ անցկացնել Սիրիայի ընդդիմության համար, սահմանափակ հարվածներ տեղալ կառավարական օբյեկտների ուղղությամբ, ինչպես նաև վերահսկել հակամարտող ուժերին, որպեսզի վերջիններս չկիրառեն քիմիական զենք։

Սակայն գեներալը նաև նախազգուշացնում է, որ այս միջոցառումների ձեռնարկումը կարժենա միլիարդավոր դոլարներ և հազարավոր ամերիկացի զինվորների մասնակցություն։ Սիրիայի նկատմամբ ռազմական ուժ կիրառելու հարցը պետք է համակողմանիորեն քննարկել, և որոշումը չպետք է հապշտապ ընդունել, ասել է Դեմպսին։

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ