ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Հռոմի պապը Բրազիլիայում է

Հռոմի պապը Բրազիլիայում է
23.07.2013 | 11:30

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեկշաբաթյա այցով ժամանել է Ռիո դե Ժանեյրո։ Սա նրա առաջին արտասահմանյան այցն է նոր կարգավիճակում։ Հռոմի պապը հանդիպել է Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ։ Բրազիլիայում խստացվել են անվտանգության միջոցառումները, քանի որ վերջին շրջանում այստեղ հակակառավարական ցույցեր են, որոնք ուղղված են կոռուպցիայի, անկատար կառավարման համակարգի դեմ։

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ