Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Կարող է դառնալ միակը

Կարող է դառնալ միակը
23.07.2013 | 11:53

Լատվիայում մեկնարկած մինչև տասնինը տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մրցելույթները հաղթանակով են սկսել Հոլանդիայի, Իսպանիայի ու Սերբիայի ընտրանիները` համապատասխանաբար պարտության մատնելով Լիտվայի (3:2), Պորտուգալիայի (1:0), Թուրքիայի (2:1) իրենց հասակակիցներին:
Ֆրանսիայի ընտրանու հետ խաղում կարողացել են «ատամ» ցույց տալ վրացիները` հասնելով գոլազուրկ ոչ-ոքիի:
Ավելացնենք, որ առաջնության ֆավորիտ են համարվում իսպանացիները, ովքեր աշխարհամասի վերջին երկու առաջնությունների հաղթողներն են: Եթե «Լա ռոխան» իր գերազանցությունը հաստատի նաև այս անգամ, կդառնա միակ թիմը, որին հաջողված կլինի անընդմեջ դառնալ եռակի հաղթող:
Խմբային փուլի երկրորդ հանդիպումները կայանալու են հուլիսի քսաներեքին: Լիտվացիների մրցակիցները կլինեն իսպանացիները, հոլանդացիներինը` պորտուգալացիները: B խմբում ուժերը կչափեն սերբերն ու վրացիները, թուրքերն ու ֆրանսիացիները:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1441

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ