Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Չորս հայ` մեկ խաղում

Չորս հայ` մեկ խաղում
23.07.2013 | 11:55

Ռուսաստանի Դաշնության երկրորդ տուրի Մոսկվայի «Սպարտակ»-Եկատերինբուրգի «ՈՒրալ» հանդիպման ժամանակ խաղադաշտում է եղել Հայաստանի ազգային հավաքականի միանգամից երեք խաղացող` Յուրա Մովսիսյանը («Սպարտակ»), Էդգար Մանուչարյանն ու Արթուր Սարկիսովը («ՈՒրալ»): Եթե չմոռանանք, որ «ՈՒրալի» թիմի ավագ, պաշտպան Դենիս Թումասյանը նույնպես մեր հայրենակիցն է, ապա ռուս ֆուտբոլասերը պատիվ է ունեցել վայելելու միանգամից չորս հայ ֆուտբոլիստի խաղ: Ինչևէ: Արտագնա խաղում գերազանցությունը եղել է մոսկվացիների կողմը: Նրանք հանդիպումը շահել են 2:0 հաշվով ու դուրս եկել երկրի առաջնության առաջին հորիզոնական:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1511

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ