ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Բրյուսելը հիշեցնում է, որ պատրաստ է բացել իր 500 միլիոնանոց շուկայի դռները

Բրյուսելը հիշեցնում է, որ պատրաստ է բացել իր 500 միլիոնանոց շուկայի դռները
24.07.2013 | 11:51

Բրյուսելը շարունակում է հիշեցնել, որ պատրաստ է բացել իր 500 միլիոնանոց շուկայի դռները Արևելյան հարևանության ծրագրում դրական ցուցանիշներ արձանագրած երկրների առաջ, եթե այդ երկրները պատրաստակամ են շարժվել Եվրոպայի տնտեսության ուղղությամբ: Այլ տնտեսական, մաքսային միությունների հետ ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագիրն անհամատեղելի է` գտնում է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը. «Սա մրցակցություն կամ ճնշում չէ, ազատ ընտրություն է և երկրները իրենք պետք է ընտրեն, թե ուր գնան, ինչպիսի ապագա ունենան: Սա վերաբերում է թե Հայաստանին, թե Ռուսաստանին, թե Եվրամիությանը` հարգել երկրների ընտրությունը: Մեր խնդիրն է` արդարացնել սպասումները, օգնել այն հարցերի լուծմանը, որոնք բարձրացրել են այդ երկրները: Եթե ինչ-որ մեկը փորձում է ճնշման միջոցով առավելության հասնել, նշանակում է` իր փաստարկները համոզիչ չեն»:

Դիտվել է՝ 1104

Մեկնաբանություններ