ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Փնտրում են կենդանի մնացած նացիստներին

Փնտրում են կենդանի մնացած նացիստներին
24.07.2013 | 11:59

ԱՄՆ-ում գործող Սիմոն Վիզենտալի միջազգային կենտրոնը Գերմանիայում կազմակերպել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ողջ մնացած նացիստների որոնում և պատասխանատվության ենթարկում։ Բեռլինում, Համբուրգում և Քյոլնում կախված է շուրջ 2000 նացիստի լուսանկար, որ արվել է Օսվենցիմում։ Կազմակերպիչները կոչ են անում տեղեկություններ հաղորդել այդ նկարներում պատկերված մարդկանց մասին։

Սիմոն Վիզենտալի կենտրոնը խոստանում է նաև մինչև 33 հազար դոլար պարգևատրում տեղեկությունների համար։ Կազմակերպության տվյալներով, միայն Գերմանիայում ապրում է Հիտլերի մոտ 60 հետևորդ։ Նրանցից ոմանք որպես հսկիչներ են աշխատել կամ կատարել են այլ աշխատանք նացիստական ճամբարներում և պետք է պատասխանատվություն կրեն զանգվածային սպանությունների համար։

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ