ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Բուլղարիայի խորհրդարանը բլոկադայի է ենթարկվել

Բուլղարիայի խորհրդարանը բլոկադայի է ենթարկվել
24.07.2013 | 12:00

Բուլղարիայի նախարարները, պատգամավորները, արհմիությունների ներկայացուցիչներն ու լրագրողները՝ ավելի քան 100 մարդ, ոստիկանական գործողության արդյունքում այսօր կարողացել են լքել խորհրդարանի շենքը, որը 8 ժամ շարունակ շրջապատված էր ցուցարարների կողմից։ Երեկ՝ տեղի ժամանակով 19.30, բողոքի ակցիայի մասնակիցները փակել էին խորհրդարանի շենքի բոլոր ելքերը։ Ցուցարարները հայտարարել էին, որ շարունակելու են բլոկադայի ենթարկել օրենսդիր մարմնի շենքն այնքան ժամանակ, մինչև կառավարությունը հրաժարական տա։ Սոֆիայում արդեն 40 օր է, ինչ շարունակվում են հակակառավարական հանրահավաքները։

Ոստիկանության տվյալներով՝ բլոկադայի ժամանակ ընդհանուր առմամբ տուժել է 10 մարդ, որից 2-ը՝ ոստիկան։ Բուլղարիայի նախագահը կոչով դիմել է ժողովրդին՝ խնդրելով ցուցարարներին պահպանել հանրահավաքների խաղաղ բնույթը։

Դիտվել է՝ 1226

Մեկնաբանություններ