ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Եգիպտոսը պատերազմ է հայտարարել ահաբեկչությանը

Եգիպտոսը պատերազմ է հայտարարել ահաբեկչությանը
25.07.2013 | 12:04

Եգիպտոսը պատերազմ է սկսել ահաբեկչության դեմ։ Երկրում պետք է պահպանվի հեղափոխական օրինականությունը։ Այդ մասին երեկ երեկոյան հայտարարել է երկրի ժամանակավոր նախագահի՝ լրատվամիջոցների հարցերով խորհրդական Ահմեդ ալ Մուսլիմանին։ Նրա խոսքով՝ երկրի ղեկավարն արդեն իսկ խորհրդակցություններ է անցկացրել պաշտոնատար անձանց հետ, որոնց ընթացքում քննարկել է երկրի ներքին վիճակն ու ազգային անվտանգությանն առնչվող հարցեր։

Չորեքշաբթի Եգիպտոսի առաջին փոխվարչապետ աս Սիսին ժողովրդին կոչ է արել կազմակերպել զանգվածային ցույցեր ամբողջ երկրով մեկ, որպեսզի բանակին տրվեն ահաբեկչությանը դիմադրելու լիազորություններ։

Միաժամանակ ՙՄուսուլման եղբայրներ՚ շարժման ներկայացուցիչները նշել են, որ նման կոչերը Երկրում հանգեցնում են ներքին կոնֆլիկտի։

Դիտվել է՝ 1112

Մեկնաբանություններ