Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սպասում են Տարոն Մարգարյանի խոսքին

Սպասում են Տարոն Մարգարյանի խոսքին
25.07.2013 | 16:26

«Տրանսպորտի գնի բարձրացման շուրջ քաղաքացիական ընդվզումը մեծ է։ Նկատվում է, որ սա քաղաքացիական իրավասության շրջանակներում քննարկվող խնդիր է, որից չի կարող անմասն մնալ կառավարությունը»,- կառավարության հուլիսի 25-ի նիստը սկսելուց առաջ ասաց վարչապետը։ Այլ կերպ ասած, նա բաց տեքստով հայտարարեց, որ այս բողոքը չունի ուղղորդող ձեռք, այսինքն` զուրկ է քաղաքական շահարկումներից։ Այն, որ տրանսպորտի գնի բարձրացումը ժողովրդի համբերության բաժակը կարծես թե լցրեց, փաստ է։ Գուցե սրանով է պայմանավորված, որ Տիգրան Սարգսյանը փոխքաղաքապետ Կամո Արեյանից բացատրություն պահանջեց։ «Այս պահին քաղաքապետ Տարոն Մարգարյանը քննարկում է այդ հարցը քաղաքապետարանում, և մի քանի ժամ հետո հայտարարություն կարվի»,- պատասխանեց փոխքաղաքապետը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ