Լոն Սնոուդենը համոզված է, որ ԱՄՆ-ի իշխանությունները այնքան են զրպարտել իր որդուն, որ վերջինիս համար ավելի լավ կլինի Ռուսաստանում մնալ, քան վերադառնալ հայրենիք: Կայքերից մեկին տված հարցազրույցում նա ասել է, թե այլևս չի հավատում Ամերիկայում արդար դատավարության հնարավորությանը և որդու փոխարեն ինքը կզբաղվեր անվտանգ ապաստանի որոնմամբ: Լոն Սնոուդենի կարծիքով՝ նման ապաստան իր որդու համար կարող է դառնալ Ռուսաստանը: ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակցի հայրը Բարաք Օբամային հղած իր նամակում խնդրել է հրահանգել արդարադատության նախարարությանը դադարեցնելու դատական հետապնդումը իր որդու նկատմամբ: Նա ԱՄՆ-ին, ի դեմս Օբամայի, կոչ է արել հրաժարվել Ազգային անվտանգության ծառայության գաղտնի ծրագրերից, որոնք խախտում են ամերիկացիների քաղաքացիական իրավունքերը: Հիշեցնենք, որ նախկինում Լոն Սնոուդենը ասել էր, թե իր որդին դավաճանել է ամերիկյան կառավարությանը, բայց ոչ ԱՄՆ-ի ժողովրդին, և որոշակի երաշխիքների դեպքում նա կարող էր վերադառնալ հարենիք՝ դատարանի առջև կանգնելու համար: Երևում է, լրտեսության մեջ մեղադվող Էդվարդի հայրը արդեն չի հավատում արդար դատավարությանը ԱՄՆ-ում և գերադասում է, որ որդին մնա հայրենիքից հեռու, քան վերադառնա երկիր` որպես օրինապահ քաղաքացի:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ