ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Իրանը պատրաստվում է նոր կառավարման

Իրանը պատրաստվում է նոր կառավարման
30.07.2013 | 15:57

Բոլոր երկրների նախագահներին ուղղված հրավերն առայժմ ընդունել են 13-ը. օգոստոսի 4-ին Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը կմասնակցեն Հայաստանի, Լիբանանի, Աֆղանստանի, Գվինեա-Բիսաուի, Ղազախստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Տոգոյի, Թուրքմենստանի, նախագահները, Սվազիլենդի և Սիրիայի վարչապետները, Ալժիրի, Կոնգոյի, Օմանի, Ադրբեջանի և Հյուսիսային Կորեայի խորհրդարանների խոսնակները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրան կայցելի օգոստոսի 10-ից հետո, չի բացառվում, որ այցը ստանա արարողակարգային ամենաբարձր` պետականի, կարգավիճակ:
Իրանական «Մեհր» և ԻՍՆԱ լրատվական գործակալությունները հրապարակել են կառավարության ենթադրյալ կազմը: Ցուցակում ներառված են նախարարների, փոխնախագահների և նախագահի գլխավոր խորհրդականների թեկնածուների անունները: Մամուլում հրապարակված ցուցակը, սակայն, պաշտոնապես չի հաստատվել: Իրանի խորհրդարանը պետք է հավանություն տա նախագահի առաջարկած կառավարության կազմին:

Դիտվել է՝ 1025

Մեկնաբանություններ